Ճապոնական Nissan ավտոկոնցեռնը ներկայացրել է աշխարհում առաջին ինքնամաքրվող մեքենայի նախատիպը: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը:
Նման արդյունքի հասնելու հարցում օգնել է հատուկ նանո-ներկը, որը հեռացնում է կեղտը:
Ինովացիոն տեխնոլոգիայի կիրառմամբ առաջին ավտոմեքենան դարձել է Note մոդելի նմուշը: Նման տեխնոլոգիայի կիրառմամբ մեքենաների գինը չի հստակեցվում, սակայն մեքենայի արժեքը մոտավորապես կթանկանա 750 դոլարով:
Կոնցեռնի ներկայացուցչի խոսքով՝ մեքենան կհեռացնի անձրևի հետքերն ու ամենօրյա կեղտը:














































