Monday, 06 07 2026
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար

Սերժսարգսյանական արդարադատության վերջին ուղեբեռը

Հանրապետությունում ստեղծված սահմանադրաիրավական ճգնաժամը նոր թափ է հավաքում, իսկ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը՝ վայելելով նախկին ռեժիմի մնացորդների աջակցությունը, շարունակում է համառել: Ավելի կոնկրետ ՀՔԾ-ն մեղադրանք է առաջադրել ՍԴ ինքնահռչակ նախագահին, իսկ վերջինս էլ ամենայն ցինիզմով հայտարարում է, թե այդ մեղադրանքը ոչինչ չի փոխում իր կյանքում: Ավելին, նա ինչպես իրեն, այնպես էլ ՍԴ մյուս դատավորներին հերոս է անվանում, որոնք հայրենասեր զինվորի անձնուրացությամբ պայքարում են հանուն Հայաստանի ապագայի: Իհարկե Թովմասյանի այս ինքնավստահությունը արհեստական է, քանի որ նա բոլորից լավ է հասկանում, որ իր դիրքերը չափազանց անկայուն են: Փաստացի ՍԴ նախագահը քայլում է բարակ պարանի վրայով և ամեն պահ կարող է գլորվել ձորը: Իրավիճակի բարդությունը հասկանում են նաև ՀՀԿ-ականներն ու քոչարյանականները և Սահմանադրական դատարանի ինքնահռչակ նախագահին փրկելու համար փորձում են դեսանտ իջեցնել՝ ներկայացնելով նրան որպես քաղհալածյալ:

Այս ամենից զատ պետք է փաստենք, որ Սահմանադրական դատարանը Հրայր Թովմասյանի գլխավորությամբ շարունակում է իր քայքայիչ գործունեությունը: Թաքնվելով իրավական նորմերի ետևում՝ նա կազմաքանդում ու ձևախեղում է սահմանադրականության գաղափարը: Գործադիր և օրենսդիր իշխանության ճիրաններից ազատագրված դատարանը փաստացի սերտաճած է նախորդ ռեժիմի մնացուկների հետ և առնվազն լուրջ կասկածներ կան, որ դատավորները հովանավորվում և աջակցություն են ստանում նախկին համակարգի ներկայացուցիչներից:

Քոչարյանականների կողմից քաղհալածյալ հորջորջվող Թովմասյանը ամիսներ առաջ ինքն իրեն համամետում էր առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնող զինվորների հետ։ Իսկ հիմա էլ եկել է հերոսների հետ համեմատվելու պահը: Իր իրավունքն է, բայց եթե այդպես է, ապա մենք էլ իրավունք ունենք նրան համեմատել դիակապտությամբ զբաղվող ռազմական հանցագործի հետ, որը բավական չէ, սպանել է Սահմանդրական դատարանը, մի հատ էլ դրա դիակը այս ու այն կողմ է քարշ տալիս՝ ատամներով պոկելով դրա վերջին կռճոնները։

Մենք իրավունք ունենք նաև Հրայր Թովմասյանին համեմատել ծանր բեռի հետ, որը շարունակում է կառչած մնալ հեղափոխական Հայաստանի փեշերից՝ արգելակելով նրա սրընթացը քայլերթը։ Մի խոսքով ինչի հետ ասես, որ չենք կարող համեմատել Սահմանադրական դատարանի ինքնահռչակ դատավորին, բայց փաստը մնում է փաստ, որ սերժսարգսյանական արդարադատության վերջին ուղեբեռը պետք է դուրս շպրտվի մեր իրականությունից։ Հրայր Թովմասյանն անշուշտ պետք է հեռացվի և դա դատական համակարգի բարեփոխման և բարենորոգման մեկնարակային կետն է:

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում