«Նոր խորհրդարան, նոր մարտահրավերներ և նոր մարտահրավերները հիմնականում կապված էին հունի մեջ ընկնելու հետ, որովհետև 132 պատգամավորներից 102-ն առաջին անգամ էին պատգամավոր։ Առաջին երկու ամիսները պասիվ էր խորհրդարանը, հետո շատ արագ ծանրաբեռնվեց և շատ մեծ ծանրաբեռնվածությամբ մինչև այսօր էլ աշխատում ենք»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, ամփոփելով 7-րդ գումարման ԱԺ-ի մեկ ամյակը, ասաց ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ Նրա խոսքով՝ լեգիտիմ իշխանության պարագայում ընդդիմություն լինելը շատ բարդ գործ է, և Հայաստանում որևէ մեկը մինչև այսօր այդ փորձը չուներ.«Մենք լեգիտիմ իշխանության լեգիտիմ ընդդիմությունն ենք»,-հավելեց նա։