Facebook սոցցանցը ձեռք է բերել ProtoGeo Oy ֆիննական մշակող ընկերությունը, որը հայտնի է Moves բջջային ֆիթնես-հավելվածով՝ Moves և Android սմարթֆոնների համար։ Այս մասին ասվում է ProtoGeo-ի տեղեկատվության մեջ։
Մշակման օգնությամբ Facebook-ը մտադիր է ամրապնդվել ֆիթնես-սերվիսների շուկայում, ինչպես նաև բազմազան դարձնել իր բջջային ռեսուրսների էկոհամակարգը։
«Մենք շատ ուրախ ենք, որ Facebook-ը գնել է մեր ընկերությունն ու Moves հավելվածը։ Moves-ի թողարկման պահից ի վեր մենք ջանացել ենք պաշտպանել ֆիզիկական ակտիվության պարզ ու հասկանալի օրագիրը միլիոնավոր օգտատերերի համար»,- գրում են մշակողները։
ProtoGeo թիմը միանում է Facebook-ին, որպեսզի օգնի սեփական արտադրանքի և սոցցանցի սերվիսների աշխատանքին։












































