Saturday, 04 07 2026
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում
21:50
Էվերեստի ամենահայտնի անանուն զոհերից մեկի ինքնությունը բացահայտվել է
ՀՀ-ի նկատմամբ վստահության մեծացմամբ՝ ԵՄ-ն ավելի առաջ է գնում. ՌԴ ախորժակը սահմանափակվում է
21:30
«Այլմոլորակային զենք» Մարսի վրա՞
«Եռագլուխը» եթե բանտում լինի, նորմալ ընտրություն կանցկացվի. այս ելքը նրանց ավելի ձեռնտու է քան ՔՊ-ին
21:09
IPhone 18 Pro-ի գաղտնի տվյալների արտահոսքից հետո Apple-ը արձագանքել է միջադեպին
Հայաստանի ապաշրջափակման «հյուսիսային նախագիծը» իրատեսական չէ, ի՞նչ կտա TRIPP-ը
20:50
Գերմանիայում արգելափակել են ծայրահեղ աջերի համագումարը
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ
19:50
«Արյունոտ ջրվեժը» Անտարկտիդայում
Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան
19:30
Ռեյխսկանցլերիայի հետ կապված բունկերը պատրաստվում են քանդել
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել
19:10
Հայտնաբերվել է կյանքի համար հնարավոր պայմաններ ունեցող մոլորակ

ՊԲ հրամանատարն ամփոփել է տարին ու շնորհավորել ամանորյա տոները

«Սիրելի զինակիցներ, հարգելի հայրենակիցներ, ի սրտե շնորհավորում եմ բոլորին Ամանորի և Սուրբ Ծննդյան լուսավոր տոների կապակցությամբ: Վստահ եմ, որ նոր տարին դիմավորելու ենք բարձր տրամադրությամբ և ծառայողական բնագավառում նոր հաջողությունների հասնելու պատրաստակամությամբ:

Ջերմորեն շնորհավորում եմ բոլոր նրանց, ովքեր ծառայողական պարտականությունների կատարման բերումով Ամանորի գիշերը հեռու են գտնվելու իրենց ընտանիքներից: Շնորհավորում եմ մեր նահատակված զինակիցների բոլոր հարազատներին: Մաղթում եմ տոկունություն և անսպառ հաջողություններ ձեր բոլոր ձեռնարկումներում:

2019 թվականին Արցախի պաշտպանության բանակը պատվով է իրականացրել իր առաքելությունը` ապահովելով մեր երկրի սահմանների պաշտպանությունը և հայրենի հողի վրա մեր ժողովրդի խաղաղ արարելու իրավունքը:

Ամփոփելով 2019 թվականը` կարող ենք վստահորեն արձանագրել, որ տարին առանձնացել է լարված ու տքնաջան մարտական պատրաստությամբ: Զինծառայողների մարտական վարպետության աստիճանը բարձրացնելու նպատակով ներդրվել են նոր մոտեցումներ, որոնց արդյունավետությունը ապացուցվել է և՛ զորավարժությունների, և՛ մարտական հերթապահության ընթացքում:

Շարունակվել է բանակի սպառազինության և ռազմական տեխնիկայի նորացումն ու արդիականացումը: Այս ուղղությամբ նշանակալի ձեռքբերումներ է գրանցել հայրենական ռազմական արդյունաբերությունը: Ռազմաարդյունաբերական համալիրի մշակած նմուշները փորձարկվել են մարտականին առավելագույն մոտ պայմաններում` ցուցաբերելով բարձր արդյունքներ:

Լուրջ աշխատանք է կատարվել զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման ուղղությամբ: Իրականացվել է մեծածավալ շինարարության: Բանակային ենթակառուցվածքի նորակառույց տարրերը էապես բարելավել են ծառայության պայմանները` զինծառայողներին հնարավորություն տալով կենտրոնանալ բացառապես ծառայողական խնդիրների կատարման վրա:

Ամրապնդվել են օրինականությունն ու կարգուկանոնը, զգալիորեն նվազել արտակարգ պատահարները:

Սիրելի հայրենակիցներ, հաջողությունները շատ են, սակայն շատ են նաև առաջիկա տարվա համար նախատեսված անելիքները: Բանակային բոլոր ոլորտներում իրականացվող աշխատանքների առաջնահերթությունը շարունակվելու է մնալ նույնը` ապահովել հայրենիքի սահմանների հուսալի պաշտպանությունը: 2020 թվականին ևս կարևորվելու են գիտելիքն ու նոր տեխնոլոգիաները, որոնց զուգակցումը նոր որակ է հաղորդելու բանակի մարտունակությանը, ինչն իր հերթին երաշխավորելու է առաջադրված բոլոր խնդիրների կատարումը: Մեր ուշադրության կենտրոնում շարունակելու է մնալ զինծառայողը: Արվելու է ամեն ինչ նրա արժանապատիվ կենցաղն ու արդյունավետ ծառայությունն ապահովելու համար:

Վստահ եմ, որ 2020 թվականը լինելու է նոր նվաճումների, նոր հաջողությունների, նոր ձեռքբերումների տարի: Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ»,- նշվում է Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանի ուղերձում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում