ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենը մտադիր չէ ցուցմունքներ տալ նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենտի գործընթացի շրջանակում, հայտնում է The Des Moines Register- ը:
Բայդենի խոսքով, դա հնարավորություն կտա Թրամփին շեղել երկրի քաղաքացիներին բուն իմպիչմենտից:
«Թրամփը միշտ փորձել է մարդկանց ուշադրությունը շեղել իր անձից», – հայտարարել է Բայդենը:
Միևնույն ժամանակ, նախկին փոխնախագահը նշել է, որ Սենատը դժվար թե իրեն ընդհանրապես նման օրակարգ ուղարկի, քանի որ դա «չափազանց կեղծավոր կլինի»:
Հիշեցնենք, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը կողմ է քվեարկել Թրամփի իմպիչմենտի օգտին: Այժմ քվեարկությունը պետք է տեղի ունենա Սենատում, որտեղ հանրապետականները մեծամասնություն են կազմում:
Ինպիչմենտի պատճառը տեղեկությունն էր այն մասին, որ ամերիկացի առաջնորդը ճնշում է գործադրում Ուկրաինայի Նախագահ Վլադիմիր Զելենսկու վրա՝ պահանջելով հետաքննություն սկսել Բայդենի որդու նկատմամբ և սպառնալով դադարեցնել ռազմական օգնությունը: