Ուրուգվայի մաքսային ծառայությունը առգրավել է մեկ միլիարդ դոլար արժողությամբ կոկաինի խմբաքանակ:
Նշվում է, որ 4,4 տոննա կոկաինը հայտնաբերվել է Մոնտեվիդեոյի նավահանգստում սոյայի բեռնարկղերի մեջ: Եվս մեկ տոննա առգրավվել է Սորիանոյում:
Իշխանության ներկայացուցիչների խոսքով, սա երկրի պատմության մեջ կոկաինի ամենամեծ խմբաքանակն է:








































