Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզչի օգնական Զինեդին Զիդանը դրական է գնահատել «Մանչեսեր Յունայթեդ»-ի՝ ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում Ռայան Գիգզին նշանակելու որոշումը: Նշեն, որ 40-ամյա ուելսցին գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելուց անմիջապես հետո իր մարզչական շտաբում ընդգրկեց նաև Պոլ Սքոուլզին:
«Հրաշալի է, որ Գիգզին վստահեցին թիմում աշխատելու համար: Նա «Յունայթեդ»-ին բոլորից լավ է ճանաչում,- Զիդանի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը: -Կարծում եմ, որ Գիգզը և Սքոուլզը կարող են գերազանց աշխատանք տանել, եթե նրանց հնարավորություն տրվի: Կարելի է անընդհատ շեշտել, որ նրանք քիչ փորձ ունեն, բայց նրանք «Յունայթեդ»ում են գտնվել վերջին 30 տարիենրի ընթացքում, և դրանով ամեն ինչ ասված է: Նրանք իրենց ամբողջ կարիերան անցկացրել են Ալեքս Ֆերգյուսոնի ղեակավարության ներքո, և ես չեմ կարծում, որ նրանք Ֆերգյուսոնից ոչինչ չեն սովորել»:









































