ԵԱՀԿ ԶԼՄ-ների ազատության հարցերով ներկայացուցիչ Արլեմ Դեզիրը կոչ է արել Թուրքիայի իշխանություններին ի կատար ածե դատարանի որոշումը և չեղարկել «Վիքիպեդիա» կայքի արգելափակումը՝ գրում է aif.ru-ն:
Դեզիրը Twitter-ում ասել է, որ ողջունում է Թուրքիայի Սահմանադրական դատարանի որոշումը, որը 2017-ին պորտալի արգելափակումը ճանաչել է որպես խոսքի ազատության խախտում: «Ես կոչ եմ անում իշխանություններին իրականացնել այս որոշումը և բոլորին ազատ տեղեկատվություն տրամադրել», – նշել է նա:
Հիշեցնենք, որ 2017-ի ապրիլին Թուրքիայի իշխանությունները արգելափակեցին էլեկտրոնային հանրագիտարան մուտքը այն փաստի պատճառով, որ Վիքիպեդիան, իբր, վնասում էր երկրի իմիջին՝ խոսելով ահաբեկչական խմբավորումների հետ Անկարայի կապերի մասին:
Նրանք ռեսուրսի ղեկավարությանը խնդրեցին հեռացնել այդ տեղեկատվությունը՝ անվանելով այն «կեղծ և անհիմն», բայց Վիքիպեդիան հրաժարվեց դա անել:












































