Nirvana խմբի Smells Like Teen Spirit թրեքի տեսահոլովակն ավելի քան մեկ միլիարդ դիտում է հավաքել YouTube-ում: Այս մասին երաժիշտները գրել են իրենց ֆեյսբուքյան էջում:
Հոլովակը դարձել է 90-ականներին ամենադիտված տեսահոլովակներից մեկը: Այն հրապարակվել է հարթակում 2009 թ.-ի հունիսի 16-ին: Այդ ժամանակից ի վեր տեսահոլովակը դիտվել է ավելի քան մեկ միլիարդ անգամ:
Smells Like Teen Spirit-ը 1991-ին թողարկված Nevermind ալբոմի ամենատարածված երգն է:
Բացի այդ, տեսահոլովակը MTV Video Music Awards-ի երկու մրցանակի է արժանացել: Փորձագետները նշում են, որ այս թրեքի ժողովրդականությունը երաժիշտներին օգնել է համաշխարհային ճանաչում ձեռք բերել:






































