ԱՄՆ-ից ու Ավստրալիայից գիտնականները կարողացել են հասնել քվանտային համակարգչի աշխատանքում սխալվելու ցածր հավանականության: Հետազոտողների աշխատանքը հրապարակված է Nature ամսագրում:
Հեղինակները ցուցադրել են կուբիտային զանգվածը՝ սովորական բիթերի քվանտային տարատեսակը:
Ֆիզիկոսների ձեռք բերած ճշգրտությունը կազմում է 99,92 տոկոս՝ 1 կուբիտի համար ու 99,4 տոկոս՝ 2-ի համար: Դա ընդհուպ մոտեցնում է քվանտային համակարգիչների նախատիպերի ստեղծման հավանականությունը:
Քվանտային համակարգիչը հաշվողական մեքենա է, որն իր աշխատանքի համար օգտագործում է քվանտային օրենքներ: Եթե սովորական բիթը կարող է ընդունել միայն 2 նշանակություն, ապա քվանտային բիթը (կուբիտ)՝ նշանակության անվերջ թիվ:











































