Շվեյցարիայի լեռնադահուկային Անդերմաթ հանգստավայրի ստորոտներից մեկում ձնահոսքը ծածկել է զբոսաշրջիկներին։ Ինչպես հաղորդում է Spiegel-ը՝ երկու հոգու արդեն կարողացել են դուրս բերել ձյան տակից։
Տուժածները Կենտրոնական Շվեյցարիայում Ալպերի փրկության ծառայության ուղղաթիռով հիվանդանոց են տեղափոխվել։ Փրկարարները չեն բացառում, որ ձնակույտերի տակ դեռևս կարող են մարդիկ լինել։ Ուղղաթիռների և շների օգնությամբ նրանք շարունակում են որոնողական աշխատանքները։











































