Նյու Յորքի ոստիկանական դեպարտամենտի խնդրանքը՝ «լավ» ոստիկանների լուսանկարների ուղարկման մասին, պայթեցրել է Twitter-ը՝ գրում է The News York Times-ը:
Արշավը նպատակ ուներ իրավապահ մարմինների աշխատակիցների դրական լուսանկարներ հավաքել, սակայն օգտատերերը սկսել են մի քանի տասնյակ հազարավոր լուսանկարներ ուղարկել #myNYPD հեշթեգով, որոնցում սպաները պատկերվել են բացասական լույսի ներքո:
Շուտով ակցիային միացել են այլ տարածաշրջանների ու երկրների բնակիչները: Չորեքշաբթի միկրոբլոգների ցանցում կարելի էր տեսնել #myLAPD (Լոս Անջելես), #MiPolicíaMexicana (Մեքսիկա), #myELAS (Հունաստան), #DankePolizei (Գերմանիա) և #maPolice (Ֆրանսիա) հեշթեգները:
Մասնավորապես, լուսանկարներից մեկում ոստիկանության սպաները ծեծի են ենթարկում նստարանին նստած մի մարդու, իսկ մեկ այլ լուսանկարում՝ ջրում ցուցարարներին: Արշավի մասշտաբների ինքնաբուխ ընդլայնումը վկայում է ոստիկանների մարտավարության նկատմամբ միասնական գլոբալ կարծիքի մասին՝ ասվում է հոդվածում:











































