Tuesday, 23 06 2026
Հաստատվել է առողջության ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի մրցութային հանձնաժողովի կազմը
Ուշակովը խոսել է Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակից
Հունիսի 28-ին մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը
Փաշինյանի Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս որևէ կոնկրետ տեղեկություն չկա. Ուշակով
Ադրբեջանը TRIPP-ի «այլընտրա՞նք» է ստեղծում
11:50
ԵՄ-ն տարանջատում է Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության գործընթացները
Վիճաբանություն ու ծեծկռտուք՝ Երևանի ավագանու նիստին
11:30
ԱՄՆ-ը ավտոարտադրողները հրթիռներ կարտադրեն
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
11:10
Մբապեն աշխարհի առաջնություններում խփած գոլերով գերազանցեց բրազիլացի Ռոնալդոյին
Վստահ եմ՝ երևանցիները տեսնում են՝ ինչ փոփոխություններ են կատարվում հանրային տրանսպորտում․ Ավինյան
10:50
Պենտագոնը Իրանի դեմ պատերազմի համար պահանջում է լրացուցիչ 80 միլիարդ դոլար
Հետագայում Երևան քաղաքում ամբողջապես պետք է անցնենք էլեկտրական հանրային տրանսպորտի․ Ավինյան
Հայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը ժամանել է Եվրամիություն. Կոս
Դժվար է հիշել՝ ով է եղել Արսեն Ամիրյանը․ Երևանի կենտրոնական փողոցը կրելու է Պապ թագավորի անունը
2026-ի հունվար-մայիսին 2025-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ պետբյուջեի եկամուտներն աճել են 14.7 տոկոսով
Երևանը և Բաքուն շարժվելու են հնարավոր բոլոր ուղղություններով. Դիլիջանում կարևոր հանդիպում էր
«Կապան Ֆեստ-2026»․ երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոն
Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին անհրաժեշտ է ներկայացնել համապատասխանության գնահատման փաստաթուղթ
Քոչարյանը թախծոտ ժպիտ է առաջացնում. թո՛ղ բացատրի՝ ինչպես մեծահարուստ դարձավ
Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու Էլեոնոր Կարուան քննարկել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև առկա ռազմավարական գործընկերության զարգացմանն ուղղված քայլերը
«Օրն իրավունքների պաշտպանության առաջնագծում» նախագիծը շարունակում է․ ՄԻՊ
Վտանգավոր էսկալացիա Սև ծովում․ Ռուսաստանը հարվածել է թուրքական նավին
08:50
Իտալիայում շարունակվում է շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունը․ ինչ արդյունքներ ունեն հայ պատվիրակները
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Արմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու, օգտագործելու դեպքեր են բացահայտել
Հայաստանի կանանց բասկետբոլի ազգային հավաքականը մեկնարկում է ելույթները Եվրոպայի առաջնությունում
Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Լեհաստան
«Վճռական մենակ» Պուտինը վաղեմի բարեկամներ է կորցնում
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ

Էլիտար օտարալիզություն

Թվում էր, թե օտարալեզու դպրոցների բացման խնդիրը Հայաստանում որոշակիորեն սառեցվել էր՝ նկատի ունենալով թե՛ հանրային դժգոհությունը, թե՛ նաև այն, որ երկրում ընթանում են իսկապես նշանակալից և թերևս պատմական իրադարձություններ, և անգամ իշխանությունը հասկանում է, որ արտաքին ու ներքին բարդ իրավիճակում օտարալեզու դպրոցների ժամանակը չէ:

Բայց Սյունիքի մարզպետի և Հայաստանում Ռուսաստանի դեսպանի միջև կնքված համաձայնությունը վկայեց, որ իշխանությունն իրականում ոչ թե սառեցրել, այլ գործընթացները ուղղակի ընդհատակ է տեղափոխել, և ընդհատակում են ձեռք բերում պայմանավորվածություններ, առաջ մղում հարցը: Եվ օտարալեզու դպրոցների խնդիրը վերջին շրջանում վերստին հայտնվեց հանրության ուշադրության կենտրոնում, քանի որ տեղի ունեցածը վկայեց, որ հարցն իսկապես շատ լուրջ է, եթե իշխանությունն այն առաջ է մղում անգամ ներկայիս բազմազբաղ և հարուստ արտաքին ու ներքին քաղաքական օրակարգի պայմաններում: Հիշեցնեմ, որ Սյունիքի մարզպետը ՌԴ դեսպանի հետ համաձայնագիր կնքեց, ըստ որի Կապանում պետք է կառուցվի հանրակրթական ռուսերեն ուսուցմամբ գիմնազիա: Այլ կերպ ասած՝ ռուսներն ու Հայաստանի իշխանությունը ձեռք չեն քաշում իրենց մտահղացումից, ինչը նշանակում է, որ շատ մեծ կարևորություն են տալիս դրան: Իսկ դա էլ իր հերթին նշանակում է, որ հասարակական մտահոգություններն այդ կապակցությամբ միանգամայն արդարացված են և տեղին:

Այսինքն՝ խոսքն ամենևին չի գնում ընդամենը կրթական ռեֆորմի մասին, խոսքը գնում է պետական ռեֆորմների արգելակման, Հայաստանում հայկական մտածողությունը, հայկական լեզվամտածողությունը հետևողականորեն սահմանափակելու, հետին պլան մղելու մասին: Այդ առումով, նկատի ունենալով խնդրի վերաթարմացումը և վտանգի արթնացումը, թերևս կարիք կա ևս մեկ անգամ հստակեցնել որոշակի ասպեկտներ: Օտարալեզու դպրոցների բացման ջատագովները չունեն այդ ամենի հիմնավորման փաստական լուրջ բազա, և այդ բազայի բացակայության պայմաններում համառելը ուղղակիորեն վկայում է կա՛մ մարտնչող միջակության, կա՛մ պարզապես քաղաքական հետին մտքերի և ծրագրերի առկայության մասին:

Փաստարկը, թե օտարալեզու կրթությունը հնարավորություն կտա Հայաստանում մրցունակ կրթություն ապահովել՝ միջազգային չափանիշներին համապատասխան, իրականում չի կարող համարվել ապացուցողական բազա օտարալեզու դպրոցների ջատագովների համար: Պետության մեջ չի կարող մրցունակ կրթություն ապահովվել մի քանի դպրոցներով: Մրցունակ պետք է լինի պետական ամբողջ կրթական, տվյալ պարագայում հանրակրթական համակարգը: Օտարալեզու դպրոցները, սակայն, է՛լ ավելի ետին պլան են մղելու հայկական դպրոցական համակարգի արդիականացման հարցը և պարզապես լուծելու են, այսպես ասած, էլիտայի երեխաների կրթության հարցը: Երկրի կրթական համակարգը նախևառաջ մրցունակ է լինում իր լեզվամտածողության բազայով: Ժամանակակից աշխարհում մրցունակությունն ունի ունիվերսալ չափանիշներ, սակայն հիմքերը բոլորովին առանձնահատուկ են, և հայկական համակարգը չի կարող մրցունակ լինել ռուսական կամ անգլիական, կամ ֆրանսիական հիմքով: Մրցունակ լինելու համար նախ համակարգը պետք է լինի: Հետևաբար, հայկական համակարգ լինելու համար պետք է այդ համակարգը հիմնված լինի հայկական լեզվամտածողության վրա: Ռուսական կամ ռուսերեն լեզվամտածողության վրա հիմնված համակարգը՝ լինի դա կրթական, թե ընդհանրապես հասարակական-պետական համակարգ, արդեն ոչ թե հայկական, այլ ռուսական համակարգ է: Ի վերջո, պետությունը ձևավորվում է հանրակրթական դպրոցում: Հայկական պետություն կարող է ձևավորվել հայերեն լեզվով ուսուցմամբ դպրոցում: Ռուսերեն լեզվով ուսուցմամբ դպրոցում ձևավորվում է ռուսական պետություն, անգլերեն կամ ֆրանսերեն լեզվով ուսուցմամբ հանրակրթական դպրոցում ձևավորվում է անգլիական կամ ֆրանսիական պետություն:

Այն փաստարկը, թե օտարալեզու դպրոցը պետք է համաշխարհային ինտեգրացիայի համար՝ ևս հիմնազուրկ է: Բանն այն է, որ աշխարհին ինտեգրվելու համար նախ հարկավոր է լինել աշխարհում, ունենալ սեփական դեմք, սեփական պատկերացումներ, մտածողություն: Իսկ ինչպես գրեցի, սեփական, այսինքն՝ մեր դեպքում հայկական դեմք և մտածողություն ունենալու համար մենք պետք է հայերեն լեզվամտածողության բազայի վրա կառուցված հայկական պետություն ունենանք: Եվ այդ պետությունն ունենալուց, այդ պետությունը լինելուց հետո միայն հնարավոր է այն ինտեգրել համաշխարհային կյանքին: Ինտեգրվում է այն, ինչ կա, իսկ ինչը չկա, չի կարող ինտեգրվել: Փաստարկը, թե օտար լեզվի իմացությունը ներկայիս աշխարհում չափազանց կարևոր է, պարզապես ծիծաղելի է՝ հիմնազուրկ լինելուց բացի: Բանն այն է, որ օտար լեզու սովորելու համար ամենևին պետք չէ բացել օտարալեզու դպրոցներ և բոլոր առարկաները ուսանել այդ լեզվով: Օտար լեզու կարելի է և իհարկե պետք է ուսանել հայերեն հանրակրթական դպրոցներում, իսկ հարկ եղած դեպքում էլ նույն դպրոցներում կազմակերպել ուսուցման խորացված ծրագիր: Ծիծաղելի փաստարկի մասին թերևս այդքանն էլ բավական է:

Կարելի է, իհարկե, էլի շատ ասպեկտներով կազմաքանդել «օտարալեզու դպրոցներ» կոնցեպցիայի, այսպես ասած, մասնագիտական կամ պրոֆիլային կողմը, իսկ քաղաքական և պարզապես ազգային արժանապատվության կողմի մասին մեկնաբանությունները թերևս ընդհանրապես ավելորդ են: Այստեղ, սակայն, պետք է գլխավոր մեխը դարձնել ուշադրությունը հայկական կամ հայերեն կրթական համակարգի հանդեպ և ուժեղացնել հանրային աշխատանքներն ու ճնշումը այդ ուղղությամբ՝ ներգրավելով նորանոր շերտեր: Նկատի ունենալով հայալեզու դպրոցական համակարգում տիրող խայտառակ վիճակը, այդ գործընթացի շահառուների պոտենցիալ շրջանակը բավական մեծ է: Իշխանության վրա թերևս պետք է ավելացնել ճնշումը այդ ուղղությամբ՝ ժամանակ չտալով մտածել օտարալեզու հնարքների մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում