Monday, 29 06 2026
Երևանում Վահրամ Փափազյան փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվի
18:10
Փարիզում կայծակը հարվածել է Էյֆելյան աշտարակի սայրաձողին
Ադրբեջանը այս փուլում Իսրայելի հետ «ընդհանուր նպատակներ» չունի
Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման վերաբերյալ Երևանից որևէ ազդանշան չենք ստացել․ՌԴ ԱԳ փոխնախարար
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են կանաչ ջրածնի արտադրության զարգացման առաջարկները
17:30
Իրանի ԱԳՆ-ն հերքել է հունիսի 30-ին Դոհայում ԱՄՆ-ի հետ խորհրդակցությունների անցկացման մասին լուրերը
17:20
«Ռենշին»-ը վերաբրենդավորվում է. ընկերության զարգացման այս փուլում՝ ներկայանալով նոր վիզուալ ինքնությամբ և բազմաոլորտ ներդրումային էկոհամակարգի տեսլականով
TRIPP նախագիծը միայն կշահի, եթե դրանում Ռուսաստանը մասնակցություն ունենա․ Գալուզին
ՀՀ անտառային և լեռնային մի շարք հատվածներում տեղադրվել են արջերի հնարավոր ներկայության մասին զգուշացնող ցուցանակներ
Մոսկվայում հերթական անգամ դժգոհել են Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորացման առնչությամբ
Էկոնոմիկայի նախարարությունն ամփոփաթերթով ներկայացրել է արտահանման խթանմանն ուղղված պետական ծրագրերը
16:30
Թրամփը հայտնել է Իրանի հետ Դոհայում կայանալիք բանակցությունների և նավթի գնի նվազման մասին
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Սեուլում մասնակցում է SOI Global Dialogue միջազգային գլոբալ երկխոսությանը
16:10
Չինաստանը պատրաստ է շարունակել աջակցել Բելառուսի զարգացմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
15:50
Իրանն ու Օմանն անցկացրել են Հորմուզի նեղուցի հարցերով զբաղվող աշխատանքային խմբի առաջին նիստը
Քաղցրաշենում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
15:30
Ռուսաստանը Պերուի քաղաքացիների է հավաքագրել
Անցած 3 օրում գրանցվել է 54 ավտովթար․ 4 մարդ զոհվել է
15:10
Իրանը և Կատարը համաձայնության են եկել 6 միլիարդ դոլար իրանական ակտիվների ապասառեցման շուրջ
Ադրբեջանում «հայ է, ուրեմն հանցագործ» է բարդույթը կհաղթահարվի»
14:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 360-ի
«Ամբերդ ամրոց»-ում վերականգնման և մաքրման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է Թամար թագուհու մետաղադրամը
Էրդողանը Գազայում Իսրայելի գործողություններն անվանել է ցեղասպանություն
120 շիշ կեղծ օղի՝ «ՎԱԶ-21074» մեքենայում
14:10
Ռումինիայի գրեթե ամբողջ տարածքում վտանգի կարմիր մակարդակ է հայտարարվել շոգի պատճառով
Հրդեհ Կապուտան բնակավայրում
13:50
Արաղչին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է Պարսից ծոցի երկրների հետ անվտանգության շուրջ երկխոսության
Նոր մանրամասներ «Չաղ Ռուստամ»-ի հոր սպանության վերաբերյալ
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը նոր հարվածներ են փոխանակել՝ չնայած շրջանակային համաձայնագրի ստորագրմանը

Հայ-ռուսական հարաբերություններում զգուշավորություն ցուցաբերելու փուլը հաղթահարված է. Ռուբինյան

ՀՀ ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը նկատում է, որ 2018-ին Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո հայ-ռուսական հարաբերությունները ոչ միայն չեն տուժել, այլ նաև ավելի են զարգացել: Ռուբինյանը նման տեսակետ հայտնեց «Իմ քայլը» խմբակցության ասուլիսում:

«Հանձնաժողովը համատեղ նիստ է ունեցել ՌԴ Դաշնային ժողովի դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի հետ: Տարվա սկզբին այցելել էինք Մոսկվա, և վերջերս պատասխան այցով մեր ռուս գործընկերները այցելեցին Հայաստան: Այս առումով պետք է նշեմ՝ կարող ենք արձանագրել, որ հայ-ռուսական հարաբերություններում սկզբնական զգուշավորության փուլը հեղափոխությունից հետո լիապես ավարտված է: Եվ ինչպես մեր համատեղ նիստից հետո գրել էր իմ ռուս գործընկեր Կոնստանտին Կոսաչյովը, կարող ենք արձանագրել, որ թավշյա հեղափոխությունից հետո հայ-ռուսական հարաբերությունները ոչ միայն չեն տուժել, այլև էլ ավելի են զարգացել»,-ասաց Ռուբինյանն ու հավելեց՝ սա շատ կարևոր արձանագրում է:

Նա վստահեցրեց, որ շարունակել են աշխատել նաև եվրոպական ուղղությամբ: Ինքը՝ որպես հանձնաժողովի նախագահ հայ-իտալական բարեկամական խմբի ղեկավար Մարիա Կարապետյանի հետ այցելել է Հռոմ, հանդիպել իտալական խորհրդարանի երկու պալատների իր գործընկերների հետ: «Հուսով ենք, որ պատասխան այցեր նույնպես կլինեն: Եղել է այց նաև Բրյուսել: Ընդհանուր առմամբ, մենք հիմա շատ ակտիվ պետք է աշխատենք Եվրոպական խորհրդարանի հետ մեր կապերը հաստատելու և զարգացնելու ուղղությամբ, շատ կարևոր է մեր դիրքորոշումներն այնտեղ ներկայացնել»,-ասաց Ռուբինյանը:

Նա շատ կարևոր համարեց, որ կարողանան գործընկեր պետությունների խորհրդարանականներին, կազմակերպությունների անդամներին մշտապես ներկայացնել Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարացման գործընթացները, ինչպես նաև Արցախյան հակամարտության շուրջ տեղի ունեցող իրադարձությունները, հայկական կողմի դիրքորոշումը, ճշմարտությունը: Ռուբինյանը նշեց՝ դա  կարևորագույն գործ է, որ իրենք վերջին մեկ տարում արել են և շարունակելու են անել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում