Friday, 26 04 2024
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ–ում կհանդիպեն ՍԴ դատավորի թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ»
Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից. «Հրապարակ»
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ

Ալիևի նվերը Հայաստանին

Ադրբեջանը չի դառնա ԵՄ անդամ, քանի որ մահմեդական երկիր է, ուրեմն որքան քայլեր կատարել ենք եվրաինտեգրացիայի ուղղությամբ, արդեն բավական է, շարունակելն իմաստ չունի: Այդ մտքերը արտահայտել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ տեղի լրատվամիջոցների հետ ամփոփելով տարին: Ալիևը բերել է Թուրքիայի օրինակը՝ ասելով, թե անարդար է, որ Անկարան այդքան քայլեր է կատարել, բայց Եվրամիությունը փակ է պահում անդամակցությունը:

Ալիևի բնորոշումը, որ պատճառը մահմեդական երկիր լինելն է, իհարկե կարող է զգալիորեն մոտ լինել իրականությանը, բայց այստեղ, իհարկե, հարցը բավականին նուրբ է և բազմաշերտ: Ի վերջո, Եվրամիությունն իրապես դիտարկվում է, այսպես ասած, քրիստոնեական քաղաքակրթության ակումբ, որը, սակայն, բավականին բաց, ուղղակի լայնորեն բացել է իր դռները բոլոր քաղաքակրթությունների, այդ թվում՝ մահմեդական միգրանտների առաջ, որոնք նույնիսկ նկատելիորեն փոխել են դեմոգրաֆիական առնվազն վիզուալ պատկերը: Ավելին, Եվրամիության բազմամշակութայնության քաղաքականությունը, հանդուրժողության քաղաքականությունը անգամ եվրոպական քաղաքական շրջանակներում է արժանանում կոշտ քննադատության: Սակայն, կրկնենք, այդ հարցն այլ հարթության վրա է, այլ դիտարկման նյութ:

Վերադառնալով Ադրբեջանի նախագահի հայտարարությանը՝ պետք է արձանագրենք թերևս, որ Ալիևը «ամանորյա նվեր» է անում Հայաստանին: Իհարկե, այդ մասին կարող ենք խոսել պայմանականորեն, սակայն այդուհանդերձ՝ Ադրբեջանի նախագահի արտահայտած մտքերը Հայաստանի համար բացում են Եվրամիության հետ աշխատանքի ավելի մեծ հնարավորություն: Միարժեք ոչինչ չկա անշուշտ, որովհետև Ադրբեջանի նախագահը, հայտարարելով եվրաինտեգրացիայի ուղղությամբ քայլերը որոշակիորեն դադարեցնելու կամ շարունակելու անիմաստության մասին, հնարավոր է՝ առևտուր է ուզում սկսել մի քանի ուղղությամբ, այդ թվում՝ եվրոպական, որպեսզի, օրինակ, Բրյուսելից գան ու սկսեն համոզել, ինքն էլ սահմանի հնարավորինս թանկ քաղաքական գին: Միաժամանակ Բաքուն հնարավոր է 2020 թվականի համար առևտրային առաջարկ է անում Մոսկվային՝ հայտնելով Եվրոպայից Եվրասիա անցնելու պատրաստակամություն: Եվ այստեղ էլ կարելի է պատկերացնել կամ կռահել, թե ինչ գին կարող է ակնկալել Բաքուն, կամ գնային ակնկալիքներում ինչպիսի մեծ բաժին կարող է լինել արցախյան բաժինը:

Այսինքն՝ Հայաստանի համար կա թե՛ «նվեր» բերվող հնարավորություն՝ Եվրամիության հետ աշխատանքում առավել արդյունավետ, դինամիկ ընթացք ստանալու, դրա շնորհիվ ավելի մեծ քաղաքական ու տնտեսական էֆեկտ ակնկալելու տեսանկյունից, թե՛ կա մարտահրավեր՝ թե եվրոպական, թե ռուսական ուղղությամբ աշխատանքը ավելի ինտենսիվացնելով՝ առնվազն ապահովել այն, որ Բաքվի հետ հարաբերության առումով թե՛ Եվրամիությունը, թե՛ Մոսկվան որևէ կերպ սակարկության առարկա չդարձնեն հայկական շահերը:

Միաժամանակ, խոսելով ԵՄ-ի հետ աշխատանքի մասին, պետք է թերևս արձանագրել, որ այստեղ կարևոր է ոչ միայն Երևան-Բրյուսել ֆորմատը, այլև աշխատանքը եվրոպական աշխարհամասի առանցքային մայրաքաղաքների հետ երկկողմ ու բազմակողմ ձևաչափերով: Այդ ամենով հանդերձ՝ Ադրբեջանի նախագահի տրամադրության, այսպես ասած, մոտիվացիոն հիմքում անկասկած նաև քաղաքական իրողություններն են, որոնք թույլ չեն տալիս էական քաղաքական հեռանկարներ ունենալ եվրոպական կամ եվրաատլանտյան ուղղություններում:

Այստեղ հատկանշական է ոչ միայն ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության ճանաչման աննախադեպ հանգամանքը՝ երկու պալատներում, ու ոչ միայն 2019 թվականի ընթացքում ԱՄՆ կոնգրեսականների ընդգծված ու նկատելի հետաքրքրության աճը Արցախի իրողությունների, նաև հրադադարի պահպանման մեխանիզմների նկատմամբ: Եվրամիությունից ստացվեց մեկ այլ նշանակալի ազդակ: Եվրոպական առաջատար տնտեսություն ունեցող երկրներից մեկը՝ Նիդեռլանդները, հայտարարեց Երևանում դեսպանատուն բացելու մասին, քվեարկեց դրա համար բյուջետային փող հատկացնելու օգտին, իսկ հիմնավորման մեջ նշվեց, որ Հայաստանը ռազմավարական նշանակության ուղղություն է:

Այդ իմաստով Ադրբեջանի նախագահին չի մնում այլ բան, քան բարձրաձայնել Եվրամիության ուղղությամբ, իսկ գործնականում՝ եվրաատլանտյան ուղղությամբ մեծ հույսեր չունենալու մասին: Սակայն Ալիևը կարծես թե բավականին անհույս տեղեկություն ստացավ նաև եվրասիական ուղղությունից, որտեղ նրա գլխավոր դաշնակիցներից մեկը՝ Բատկան, օրերս հայտարարեց, որ Արևմուտքն ու ՆԱՏՕ-ն Բելառուսի ինքնիշխանության երաշխավորն են ռուսական հնարավոր հավակնությունից պաշտպանվելու հարցում: Ալիևն ըստ ամենայնի դրա համար է նաև ընդգծում «մահմեդականության» հանգամանքը, քանի որ եվրասիական ուղղությամբ էլ ապագան հուսադրող չէ, հատկապես այն էֆեկտներից հետո, որ ստացավ Հայաստանը մասնավորապես Երևանում կազմակերպված ԵՏՄ աննախադեպ ֆորմատի վեհաժողովի տեսքով՝ Իրանի նախագահի աննախադեպ և բացառիկ մասնակցությամբ:

Ադրբեջանի նախագահի հույսն ըստ երևույթին մնացել է «մահմեդական» աշխարհը, ինչպես Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին Գալուստ Սահակյանն էր ակնարկում, թե՝ Եվրոպան խիստ պահանջներ դնելու դեպքում մենք էլ կգնանք «մահմեդական» աշխարհ: Հայաստանում այժմ այլ համակարգ է, և ստիպված է գնալ Ալիևը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում