Երգչուհի և դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը և երգիչ Մարկ Էնթոնին հայտարարել են ամուսնալուծության մասին: People ամսագրում տպագրված նրանց հայտարարության մեջ ասվում է, որ ամուսնալուծության որոշումը հեշտ չի ընդունվել, սակայն բոլոր տարաձայնությունները հարթվել են «ընկերաբար»: «Բոլոր նրանց համար, ում շոշափել է այն, հիմա դժվար ժամանակ է, և մենք երախտապարտ կլինենք մեր անձնական կյանքին չմիջամտելու համար»,- ասված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Լոպեսն ու Էնթոնին ամուսնացել էին 2004 թ.: 2008 թ. Լոպեսն ունեցել էր զույգ երեխա: Հիմա պարզ չէ, թե ծնողներից ում հետ են ապրելու Մաքսն ու Էմմին: Սա Լոպեսի արդեն 3-րդ ամուսնալուծությունն է: Մինչ այդ նա ամուսնացած էր հոլիվուդյան հայտնի դերասան Բեն Աֆլեկի հետ: Մարկ Էնթոնին ամուսնացած է եղել երկու անգամ:









































