Սիրիայի խոշոր գործարարներից որոշել են գումար վերցնել՝ երկրի ռազմական ծախսերը փոխհատուցելու և պետությունը սնանկացումից փրկելու համար: Ըստ The Telegraph-ի, խոսքը խոշոր տուգանքների մասին է:
Այսպես կոչված հակակոռուպցիոն արշավի առաջին «զոհը» երկրի նախագահ Բաշար Ասադի միլիարդատեր զարմիկն է՝Ռամի Մակլուֆը: Դատարանը նրան պարտավորեցրել է 11 միլիարդ սիրիական ֆունտի (ավելի քան 21 միլիոն ԱՄՆ դոլար) չափով տուգանքներ վճարել այն բանի համար, որ նրա նավթային ընկերությունը չի վճարել մաքսատուրքերը:
Հաղորդվում է, որ Մակլուֆը հյուրանոցների ցանցի, ֆինանսական ընկերությունների և երկրի գլխավոր բջջային օպերատոր SyriaTel-ի սեփականատերն է և պատերազմից առաջ վերահսկել է Սիրիայի տնտեսության մինչև 60 տոկոսը: Այժմ նա գտնվում է տնային կալանքի տակ: Նմանատիպ տուգանքներ են սպառնում նաև Սիրիայի մյուս խոշոր գործարարներին:
Փորձագետների կարծիքով, Սիրիայի կառավարությունը նման որոշում է կայացրել բնակչության շրջանում իր լեգիտիմության բարձրացման համար. Մակլուֆի ընտանիքի շքեղ ապրելակերպը շատ մարդկանց, այդ թվում՝ ռեժիմի կողմնակիցների, զայրույթի պատճառ էր հանդիսանում:








































