Հոլիվուդյան դերասանուհի Շիրլի Մաքլեյնը 80 տարեկան է: Փոքր տարիքում դերասանուհին զբաղվել է բալետով, դպրոցում մասնակցել է թատերական ներկայացումների ու երազել Բրոդվեյում կարիերայի մասին:
19 տարեկանում դերասանուհին նկարահանվել է Ալֆրեդ Հիչքոկի «Տհաճություններ Հարրիի հետ» կատակերգական դետեկտիվում:
1958թ. Մաքլեյնը առաջադրվեց «Օսկարի»՝ «Ու մոտեցան նրանք» ֆիլմում դերակատարման համար: Դերասանուհին, սակայն, արձանիկը ստացավ միայն 1984-ին՝ «Նրբության լեզուն» ֆիլմի համար:













































