Վրաստանում Քոբուլեթիից 30 կմ հեռավորությամբ գտնվող Չակվիսթավի գյուղի մոտակայքում ավտոմեքենան ձորն է ընկել։ Վթարի հետևանքով հինգ մարդ մահացել է։ Այդ մասին հայտնել է Աջարիայի հեռուստատեսությունը: Վթարի հետևանքով մահացած բոլոր հինգ անձինք դպրոցականներ են, նրանք եղել են մոտ 17 տարեկան, նրանցից չորսը սովորել են 11-րդ դասարանում:
Ըստ ականատեսների՝ մեքենան ընկել է 10 մետր բարձրությունից: Դեպքի վայրում մոբիլիզացվել է շտապօգնության երկու խումբ, սակայն բոլոր ուղևորները տեղում մահացել են:
Փրկարարները ձորից դուրս են բերել մահացածներին։ Դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցվել։