Մենք տեղեկացրել էինք, որ Ստամբուլում Լիբիայի հարցով համակարգող խորհրդի նիստի ժամանակ որպես Լիբիայում միակ օրինական կառավարություն էր ճանաչվել Բենղազիում տեղակայված Ազգային անցումային խորհուրդը, որը ձևավորվել է ընդդիմության կողմից: Արձագանքելով այս որոշմանը՝ Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆին «խելահեղություն» է անվանել ավելի քան 30 երկրների կողմից ընդունված որոշումը: Այս հայտարարությունը երեկ արվել է Լիբիայի պետական հեռուստատեսությամբ, որը հեռարձակել է Քադաֆիի հայտարարության ձայնագրությունը: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:
Չնայած այս ամենին, Քադաֆին խոստացավ Արևմուտքին չհանձնվել. «Լիբիայի ժողովուրդը կհասնի իր ուզածին: Այն չի պարտվի»,- ասելէ Քադաֆին: «Անտեսե՛ք նրանց խոստովանությունները, տրորեք ոտքերով… Նրանք ոչինչ չարժեն»,- ասել է Քադաֆին:









































