Այսօր ՀԱԿ անդամներն ու համակիրները Սարյան պուրակից սգո երթ անցկացրին դեպի Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Ցեղասպանության զոհերի հիշատակին: Սպասվում էր, որ Կիևյան կամրջի մոտից երթի մասնակիցներին կմիանա ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, սակայն նրա փոխարեն երթի մասնակիցներին միացավ Տեր-Պետրոսյանի կինը՝ թոռնիկի հետ:
Երթի մասնակիցների շարքում են ՀԱԿ փոխնախագահներ Լևոն Զուրաբյանն ու Արամ Մանուկյանը, ինչպես նաև կուսակցության անդամներ Մյասնիկ Մալխասյանը, Վարդան Մալխասյանը և այլք:
Ի դեպ, այս տարի երթին չեն մասնակցում նաև ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը, ՀԱԿ պատգամավորներ Լյուդմիլա Սարգսյանն ու Գագիկ Ջհանգիրյանը:
Կոնգրեսից մեզ տեղեկացրին, որ առաջին նախագահը չի մասնակցում վատառողջ լինելու պատճառով:
Լուսանկարը՝ Tert.am-ի











































