Windows 10-ի ներկայիս տարբերակում սխալ է նկատվել, որը հանդիպում է նաև ավելի հին համակարգերում: Softpedia կայքի խմբագրի խոսքով՝ Microsoft-ը համառորեն անտեսում է այս խնդիրը:
Էկրանի ներքևի մասում մկնիկի աջ կոճակը սեղմելիս համատեքստային ցանկի մի մասը ծածկվում է առաջադրանքների հարթակով․ Windows-ից օգտվողները բազմիցս ուշադրություն են հրավիրել այս խնդրին: Չնայած Microsoft-ի պաշտոնական ֆորումում հնչեցված բողոքներին՝ համակարգի արտադրողը անտեսում է սխալը: Նմանատիպ խնդիր է առաջանում նաև Windows XP-ում, որը թողարկվել է 2001 թվականին:
Microsoft-ի գործող համակարգերի մասնագետները նշել են, որ նման սխալի առկայությունը տարօրինակ չէ: Փորձագետները բացատրել են, որ առաջադրանքների հարթակը գերակայություն ունի և սովորական ռեժիմով ցուցադրվում է Windows աշխատասեղանի բոլոր տարրերի վերևում:
Այնուամենայնիվ, Microsoft-ի կողմից խնդրի անտեսումը զարմանալի է՝ ասվում է Softpedia-ի հոդվածում: