Ամերիկյան Apple կորպորացիայի մաքուր շահույթը 2013-2014 ֆինանսական տարվա (սկսվել է հոկտեմբերին) երկրորդ եռամսյակում աճել է 7 տոկոսով՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, և հասել 10.22 մլրդ դոլարի: Այս մասին ասվում է ընկերության հաղորդագրությունում՝ փոխանցում է ITAR-TASS-ը:
Հաշվետու ժամանակաշրջանում կորպորացիայի եկամուտը կազմել է 45.65 մլրդ դոլար՝ ավելանալով 4.7 տոկոսով: iPhone սմարթֆոնների վաճառքի ծավալը աճել է 17 տոկոսով՝ հասնելով 43.7 մլն միավորի: iPad պլանշետների վաճառքն ընկել է 16 տոկոսով՝ հասնելով 16.35 միավորի, իսկ iPod-ի վաճառքի ծավալը կրկնակի կրճատվել է և կազմել 2.7 մլն միավոր:
«Մենք շատ ենք հպարտանում մեր եռամսյակային արդյունքներով՝ հատկապես iPhone սմարթֆոնների մեծ վաճառքով»,- հաշվետվությունը մեկնաբանել է Apple-ի գլխավոր տնօրեն Թիմ Կուկը:








































