CNN-ի թուրքական ծառայության թղթակից Սեմա Աքբուլութը փորձել է պարզել, թե Թուրքիայում որքան են «վաստակում» մուրացկանները:
Նա երեխայի նման բարուրած տիկնիկով շրջել է Ստամբուլի Ֆաթիհ մզկիթի հարակից տարածքում և անցորդներից ողորմություն է խնդրել։
Արդյունքում, 1 ժամվա ընթացքում Աքբուլութը 82 լիրա է հավաքել (գրեթե 14 ԱՄՆ դոլար)։