Monday, 29 06 2026
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները
20:10
Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ
ՄԱԶԾ-ի աջակցությամբ Հայաստանի համայնքներում իրականացվել են տարբեր ծրագրեր
19:50
Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը մեկնում է Պեկին
ԲԸՏՄ-ն և ԵՊՀ-ն ընդլայնում են համագործակցությունը՝ համադրելով գիտական ներուժն ու տեսչական փորձը
19:30
Եվրոպան պայքարում է պատմական շոգի դեմ
Նոյեմբերի 1-ից ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացը կթվայնացվի
19:10
Բրիտանիան արդիականացնում է հատուկ նշանակության ուժերը
Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա հունիսի 29-ի բարձր է 5 սմ-ով
Բայրամովի այցի ընթացքում կքննարկվի Բաքվում ձերբակալված 11 ռուսաստանցիների ազատ արձակման հարցը. Գալուզին
«Թամարա» ընկերությունն արտադրել է վտանգավոր սննդամթերք
18:30
Վենեսուելայում երկրաշարժերից հետո գրեթե 1,8 միլիոն մարդ հումանիտար օգնության կարիք ունի. ՄԱԿ
Երևանում Վահրամ Փափազյան փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվի
18:10
Փարիզում կայծակը հարվածել է Էյֆելյան աշտարակի սայրաձողին
Ադրբեջանը այս փուլում Իսրայելի հետ «ընդհանուր նպատակներ» չունի
Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման վերաբերյալ Երևանից որևէ ազդանշան չենք ստացել․ՌԴ ԱԳ փոխնախարար
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են կանաչ ջրածնի արտադրության զարգացման առաջարկները
17:30
Իրանի ԱԳՆ-ն հերքել է հունիսի 30-ին Դոհայում ԱՄՆ-ի հետ խորհրդակցությունների անցկացման մասին լուրերը
17:20
«Ռենշին»-ը վերաբրենդավորվում է. ընկերության զարգացման այս փուլում՝ ներկայանալով նոր վիզուալ ինքնությամբ և բազմաոլորտ ներդրումային էկոհամակարգի տեսլականով
TRIPP նախագիծը միայն կշահի, եթե դրանում Ռուսաստանը մասնակցություն ունենա․ Գալուզին
ՀՀ անտառային և լեռնային մի շարք հատվածներում տեղադրվել են արջերի հնարավոր ներկայության մասին զգուշացնող ցուցանակներ
Մոսկվայում հերթական անգամ դժգոհել են Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորացման առնչությամբ

Կալանավորը «ֆեյսբուք» սոցիալական կայքով ծանոթացել է Երևանի 30-ամյա բնակչուհու հետ և հափշտակություն կատարել․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են 35-ամյա տղամարդու կողմից կատարված մարդու առևանգման և մի շարք հափշտակությունների դեպքերի հանգամանքները:Քրեական գործով իրականացված բազմակողմանի քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի բնակիչը՝ ծնված 1984թ., դեռևս 2018թ. մայիսին գտնվելով կալանքի տակ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, «ֆեյսբուք» սոցիալական կայքով ծանոթացել է Երևանի 30 – ամյա բնակչուհու հետ: 35-ամյա տղամարդը,վերջինիս վստահեցնելով, որ կօգնի իր պարտապանից գումարն ստանալու հարցում, ձեռք է բերել նրա վստահությունը և նրա օգնությամբ վճարելով որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառված գրավի գումարը՝ ազատվել կալանքից:

Այնուհետև՝ 2018թ. օգոստոսին, ուրիշի խոշոր չափերով հափշտակություն կատարելու դիտավորությամբ, Վրաստանի Հանրապետությունից ավտոմեքենա ներմուծելու պատրվակով՝ 30-ամյա կնոջից մաս – մաս ստացել է խոշոր չափերի գումար և առանց որևէ ավտոմեքենա ներմուծելու՝ յուրացրել այն: Բացի այդ, նույն թվականի սեպտեմբերին վերը նշված բնակչուհու ականջօղը կրկնօրինակելու և վերադարձնելու պատրվակով 35-ամյա տղամարդը վերցրել է ականջօղը և խարդախությամբ հափշտակել այն:

Քննությամբ պարզվել է նաև, որ 35-ամյա տղամարդը, նախնական համաձայնության գալով ընկերոջ հետ, Լենինգրադյան փողոցում գտնվող շենքերից մեկի հարակից տարածքում հանդիպել է 30-ամյա կնոջ պարտապանին՝ Երևանի՝ 1984թ. ծնված բնակչին, և պարտքը վերադարձնելու ժամկետի մասին խոսելու պատրվակով նստեցրել նրան ընկերոջ վարած «Վազ 21 014» մակնիշի ավտոմեքենան: Երթևեկության ընթացքում 35-ամյա տղամարդն ու ընկերը ձեռքերով հարվածել են Երևանի բնակչի մարմնի տարբեր մասերին, հայհոյել, զրկելով նրան ազատ տեղաշարժվելու հնարավորությունից՝ տեղափոխել են Դավթաշեն գյուղին հարակից նորակառույց ճանապարհ, որտեղ սպանության սպառնալիքներով պահանջել են պարտքով վերցրած գումարի մի մասը, որը վերջինս իր մտերիմների միջոցով փոխանցել է 35-ամյա տղամարդու կողմից մատնանշված հաշվեհամարին: Նույն օրը Երևանում գտնվող բանկոմատներից մեկի միջոցով գումարը կանխիկացնելուց հետո նրան թույլ են տվել հեռանալ:

Այնուհետև ստանալով 30-ամյա կնոջ համաձայնությունը՝ վերջինիս պարտապաններից՝ վերը նշված 35-ամյա տղամարդուց և Երևանի մեկ այլ բնակչից, վերցրել է խոշոր և զգալի չափերով գումար և յուրացրել:
Բացի այդ, 2019թ. մայիսից հուլիսն ընկած ժամանակահատվածում 35-ամյա տղամարդը, ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակություն կատարելու դիտավորությամբ, օգտվելով տաքսի ծառայություն մատուցող վարորդների անուշադրությունից, նրանց ավտոմեքենաների սրահներից հափշտակել է վերջիններիս բջջային հեռախոսները՝ պատճառելով զգալի չափերի գույքային վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 35-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 178-րդ հոդվածի 1-ին մասով, 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 7-րդ կետերով, 179-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 179-րդ հոդվածի 1-ին մասով, 177-րդ հոդվածի 1-ին մասով (4 դրվագ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Վերջինիս ընկերոջը մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին, 2-րդ , 3-րդ և 7-րդ կետերով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում