Նիգերիայի հյուսիսում գտնվող Կանո քաղաքում 12-ամյա աղջկա բռնաբարության համար տղամարդուն քարկոծման միջոցով մահապատժի են դատապարտել, գրում է BBC-ն:
63-ամյա մեղադրյալը մեղավոր է ճանաչվել նաև աղջկան ՁԻԱՀ-ով վարակելու մեջ:
Վերջին տարիներին սեռական հանցագործությունների համար մի քանի տասնյակ մարդ մահապատժի նման տեսակի են դատապարտվել, սակայն նրանցից և ոչ մեկի մահապատիժը դեռ չի իրականացվել:
Անցած տարվա ամռանը Նիգերիայի հարավում չորս մարդու կախաղան էին բարձրացրել զինված թալանի և սպանության համար: 2006թ. սկսած սա երկրում առաջին ի կատար ածված մահապատիժն է:










































