ԱՄՆ-ը Եգիպտոսին 10 Apache ուղղաթիռ կմատակարարի ռազմական օգնության շրջանակներում, որը որոշվել է վերսկսել: Այս մասին գրում է BBC-ն:
Պենտագոնի տվյալներով` այդ տեխնիկան Եգիպտոսին կօգնի ավելի արդյունավետ պայքարել Սինա թերակղզու գրոհայինների դեմ:
Նշվում է, որ օգնությունը որոշվել է վերսկսել, քանի որ Եգիպտոսը պահպանում է Իսրայելի հետ խաղաղ պայմանավորվածության բոլոր պայմանները:











































