«Պետական համակարգում տարբեր գերատեսչությունների միջև ներդաշնակ համագործակցությունը այնքան էլ բարձր մակարդակի վրա չէ: Երկրորդ խնդիրն այն է, որ միջին օղակներում հիմնականում նույն մարդիկ են մնացել, ովքեր միշտ գերծանրաբեռնված են աշխատել, և այդ գերլարվածությունը միգուցե ոչ թե սաբոտաժ է, ինչպես վարչապետն էր ներկայացնում, այլ իրենք մոտիվացված չեն նոր գաղափարներ, ինովացիոն մոտեցումներ դիտարկելու համար. նրանց ուշքնումիտքը ամենօրյա իրենց հանձնարարականների կատարումն է»,- անդրադառնալով պետական համակարգի խնդիրներին՝ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը:
Մեր զրուցակցի խոսքով՝ առկա է նաև երրորդ խնդիրը, որի մասին վարչապետը դեռ չի խոսում, բայց երևի կնկատի. «Դա պետական համակարգում ավելորդ որոշակի խանդն է, որ առկա է որոշ գերատեսչությունների միջև: Այսինքն՝ տպավորությունն այնպիսին է, որ իրենք ձգտում են ստանալ կոմպլիմենտներ, դրական կարծիք»:
Գագիկ Մակարյանը կարծում է, սակայն, որ պետական համակարգի ամենալուրջ խնդիրն այն է, որ անընդհատ կա աշխատուժի դեֆիցիտ. «Չգիտես ինչու, պետական համակարգում անընդհատ չեն հասցնում՝ նամակներին, զանգերին չեն պատասխանում:
Ավելին ասեմ՝ այս մեկուկես տարվա ընթացքում նախարարների մեծ մասը ոչ մի անգամ նորմալ քննարկման համար չի ցանկացել նստել սեղանի շուրջը՝ թեկուզ մեկ ժամ լսելու համար բիզնես համայնքի շահերը ներկայացնող կառույցների տեսակետները:
Շատ բարդ ու գրեթե անհնարին է հանդիպել փոխվարչապետների հետ»:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:







































