Խորվաթիայի ընդդիմադիր Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար և նախկին վարչապետ Զորան Միլանովիչն հաղթել է դեկտեմբերի 22-ին երկրում կայացած նախագահական ընտրությունների առաջին փուլում՝ հավաքելով ձայների 29,5 տոկոսը, տեղեկացնում է Euronews-ը:
Երկրի գործող նախագահ Կոլինդա Գրաբար-Կիտարովիչը հավաքել Է ձայների 27 տոկոսը: Անկախ թեկնածու Միրոսլավ Շկորոն երրորդ տեղն Է զբաղեցրել 25 տոկոս ձայներով: Այսպիսով, Միլանովիչը և Գրաբար-Կիտարովիչն անցնում են նախագահական ընտրությունների երկրորդ փուլ, որը տեղի է ունենալու 2020 թվականի հունվարի 5-ին:









































