Ինչ է արվել այս տարի և ինչ հավակնոտ ծրագրեր կիրականացվեն 2020-ին։ Դավիթ Տոնոյանը գլխավոր ձեռքբերումներից է համարում նոր սպառազինություններն ու սննդի կազմակերպման նոր համակարգը։ Այս մասին գրել են ՀՀ կառավարության ֆեյսբուքյան կայքում:
«Մասնավորապես` մենք կյանքի կոչեցինք սննդի կազմակերպման՝ շատ կարևոր ոլորտը: Զինծառայողներին մատուցվում է բարձր որակի, սննդարար և բազմատեսակ սնունդ: Մեր զինծառայողները վաստակել են լավագույնն ունենալու իրավունքը եւ մենք քայլ առ քայլ գնում ենք այդ խնդրի կատարմանը»,-ասել է նա:
Դավիթ Տոնոյանի խոսքերով` անցնող տարին նշանավորվել է նաև նոր սպառազինությունների ձեռքբերմամբ: «ՀՀ զինված ուժերը, հայոց բանակը համալրվեց նորագույն ռազմական տեխնիկայով, սպառազինության տեսակներով»,- ասել է նախարարը՝ նշելով, որ ՀՀ զինված ուժերը օրեցօր հզորանալու են, մեր ուժը լինելու է հակառակորդի համար ավելի մահաբեր:












































