2008թ-ի Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանն օրերս Վերաքննիչ քրեական դատարանում հայտարարեց, թե մինչև իր նախագահ դառնալը միջազգային կազմակերպությունների ցանկում Հայաստանը դասվում էր աղքատ երկրների շարքում, սակայն իր նախագահության ժամանակ երկիրը դարձել է միջին եկամուտներ ունեցող երկիր, որը մինչև այսօր մնացել է, չի փոխվել։
Թե որքանով է Քոչարյանի այս հայտարարությունը համապատասխանում իրականությանը և արդյոք նրա կառավարման տասը տարվա ընթացքում Հայաստանն ունեցել է տնտեսական լուրջ հաջողություններ՝ փորձեցինք պարզել տնտեսագետ Աշոտ Մարկոսյանի հետ։
«Այդ ժամանակահատվածի վերաբերյալ պետք է նա հնարավորինս քիչ խոսի, մեր ժողովրդի հիշողությունը պետք չի թարմացնել․ ինձ այստեղ մեկ ուրիշ հանգամանք է զարմացնում, թե ինչո՞ւ Ռոբերտ Քոչարյանը լինելով երկրի նախագահ՝ իրեն է վերագրում մանիպուլյացիաներով, թվանկարչությամբ և արհեստածին գործոններով պայմանավորված տնտեսական ձեռքբերումները, հասկանալի է՝ նա բոլոր դափնիներն ուզում է վերցնել իրեն, բայց դրանք միանգամայն կեղծ դափնիներ են։ Այո, նրա նախագահության ժամանակ եղել է տնտեսական աճ, բայց, իհարկե, ոչ տարեկան միջինում 10․7 % աճ, որի մասին նրանք այդքան խոսում են, այլ իրականում բազային 3․15 % է եղել, ինչն էլ ձեռք է բերվել շինարարության հաշվին՝ Հյուսիսային պողոտայի հաշվին և, եթե Երևանի կենտրոնում մի քանի հատ շենք էր կառուցվում, ապա դա, բնավ չի նշանակում, որ հայ ժողովրդի կենսամակարդակը փոխվում էր։ Բացի սրանից՝ նրա օրոք մեր ազգային արժույթը՝ դրամն այնքան արժեզրկեցին՝ հասցնելով ընդհուպ մինչև մեկ դոլարի դիմաց 300 դրամի, որ սրա արդյունքում մեր ունեցած տնտեսական կորուստներն անդառնալի եղան»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ընդգծեց Մարկոսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։







































