Իսպանիայի և Պորտուգալիայի տարածքներում վերջին երեք օրերին երկու հզոր փոթորիկների հետևանքով զոհվել է առնվազն 8 մարդ: Այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքսը»:
Հաղորդվում է, որ չորեքշաբթի տարածաշրջանում բռնկվել է «Էլզա» փոթորիկը, իսկ շաբաթ օրը դրան փոխարինել է «Ֆաբյենա»-ն: Նշվում է, որ փոթորիկներն ուղեկցվել են փոթորկալից քամիներով և առատ տեղումներով:
Ներկա պահին երկու երկրների առանձին շրջաններում նկատվում են էլեկտրաէներգիայի խափանումներ: