Saturday, 27 06 2026
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում
22:30
Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը
ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկա է եղել սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը
22:10
Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ
ԵՄ-ն ՀՀ-ին տալիս է արտոնություններ, որ բնորոշ են DCFTA-ին. սա պատմական կարևորության զարգացում է
Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Արթիկում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները
Մոսկվայից ամեն մի նոր «խոսող գլխի» հայտարարությունը նոր պատուհան է բացում մեզ համար
Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ
ԵԱՏՄ-ն քայքայվելու է. այլ անդամ երկրներ տեսնում են՝ ինչ է անում ՌԴ-ն և ինչպես է արձագանքում ԵՄ-ն
Գերմանական Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի
Նաթանյահուն Էրդողանի «վրա ճնշում է գործադրում հանուն թուրք-իսրայելական դաշինքի վերածննդի՞»
20:50
Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը
ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը
ՍԴ նիստը կշարունակվի վաղը
20:30
Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
20:10
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը

Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Սերժ Սարգսյանը պատրաստվում էր հողեր հանձնել. եթե ԱԱԾ-ն նման տեղեկություն ուներ, թող հեղաշրջում աներ

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԱԾ Սահմանադրության, հասարակական կարգի պահպանության, ահաբեկչության դեմ ուղղված պայքարի գլխավոր վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Տիգրան Բարսեղյանի հետ, որը աղմկահարույց բացահայտումներ է արել:

«Սերժ Սարգսյանի իշխանության ամբողջ տարիներից առաջ դեռ ԱԱԾ-ն արգելափակեց արտերկրի կողմից օժանդակվող տարբեր հասարակական, քաղաքական կազմակերպությունների գործունեությունը Հայաստանում։ Պաշտոնապես ասում եմ, որ գաղտնալսեցինք և արգելափակեցինք Արթուր Բաղդասարյանի գործունեությունը, արգելափակեցինք Սամվել Բաբայանի գործունեությունը, Արամ Կարապետյանի գործունեությունը, 2007թ. սահմանափակեցինք ու արգելափակեցինք Ալիկ Արզումանյանի կողմից հեղափոխության նախապատրաստումը, որը կոչվում էր «ցախավելների հեղափոխություն» և ֆինանսավորվում էր Մոսկվայից։ Արգելափակեցինք Ժիրայր Սեֆիլյանի գործունեությունը։ Մի խոսքով, ամբողջությամբ արգելափակեցինք այդ գործողությունները, որպեսզի Սերժ Սարգսյանը գա իշխանության։ Եվ 2008թ. Սերժ Սարգսյանը եկավ իշխանության, ու սկսեց երկրի համար վնասակար այն շրջանը, որը տևեց 10 տարի, և որի արդյունքները մենք դեռ քաղելու ենք՝ մինչև կարողանանք դրա դեմն առնել»,- ասել է նա։

ԱԱԾ նախկին գեներալը նաև հայտարարել է, թե իրենք տեղեկություն են ստացել, որ Սերժ Սարգսյանը պատրաստվում էր հանձնել հողերը։

Քաղաքագետ Լևոն Շիրինյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց՝ հրապարակված տեղեկությունները որքան էլ ուշագրավ են, մի շարք վտանգներ են պարունակում. «Եվ ես պահանջում եմ, որ ԱԱԾ-ն հանդես գա պարզաբանմամբ։ Հիմա հենց մարդկանց գործից հանում են, դառնում են նախկին, սկսում են պետական գաղտնիքնե՞ր հրապարակել։ ԱԱԾ-ն թող տեղեկատվություն տա։ Երկրորդ՝ իրենք փորձե՞լ են ընտրությունների ընթացքում վերահսկել, որ կեղծարարություն չլինի, թե՞ ոչ՝ նպաստել են, որ լինի։ Չափ ունե՞ն, որ այս ամենը պետությանը վնաս է, մյուսը՝ ոչ։ Թե՞ հիմա ում նեղում են, պետք է այսպիսի տեղեկություններ տրամադրի»։

Քաղաքագետը նաև հավելեց՝ եթե տեղեկություններ ունեին, որ Սերժ Սարգսյանը պատրաստվում է հողեր հանձնել, թող հեղաշրջում անեին. «Ի՞նչ միջոցներ են ձեռնարկել, հայրենիքին էր, չէ՞, առնչվում հարցը։ Թող իրենք իրենց գեներալին մեկնաբանեն ու կարգի հրավիրեն, գործից դուրս են գալիս ու սկսում աջուձախ խոսել։ Ինքն ասում է՝ մենք ամերիկացիներին ստուգում էինք, ես էլ հարցնում եմ՝ իսկ ռուսներին ստուգո՞ւմ էիք։ Ամերիկացիք մեզ 70 տարի ի՞նչ վնաս են տվել, որ լսում էիք, ռուսներին լսեիք»։

«Սասնա ծռեր» համահայկական կուսակցության անդամ Վահագն Ավագյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մեկնաբանելով ԱԱԾ նախկին գեներալի հայտարարությունները՝ ասաց. «Այն, որ ԱԱԾ-ն նախկին 30 տարիների ընթացքում իրեն դիրքավորել է որպես ԿԳԲ-ի ժառանգորդ և ըստ այդմ գործել է, փորձել ամեն ինչ անել, որպեսզի հետխորհրդային երկրներում ինքնիշխանության բոլոր հնարավորությունները կասեցնի ու ինքնիշխանության ձգտող ժողովուրդներին կրկին հետ բերի Սովետական միության նոր ֆորմատին, դա անխոս այդպես է՝ ԱԱԾ-ի կամ մեկ այլ կառույցի բարձրաստիճան պաշտոնյայի խոստովանությունը նոր բան չէ հանրության համար, փաստվում է այն, ինչ բոլորը շատ լավ գիտեին»։

Խոսելով Սերժ Սարգսյանի կողմից հողեր հանձնելու՝ ԱԱԾ նախկին գեներալի հայտարարության մասին՝ Վահագն Ավագյանն ասաց. «Դա ևս նորություն չէ, ոչ էլ գաղտնիք։ Սերժ Սարգսյանն այդ մասին խոստովանել է անձամբ՝ ռուս լրագրող Կիսելյովին տված հարցազրույցում»։

Ավագյանը նաև հիշեցնում է. ««Սասնա ծռեր» խմբավորման ապստամբության նախորդ օրը Սերժ Սարգսյանն Արցախում էր, և մենք գիտենք, որ Արցախի էլիտայի հետ նա այդ թեմայով հանդիպում է անցկացրել և ասել է, որ պետք է հանձնենք, Արցախի էլիտան էլ նրան որևէ կերպ չի հանդիմանել։ Դա նույնպես հայտնի փաստ է մեզ համար, հանրության հայտնի շրջանակների համար՝ ևս։ Անգամ ծանոթ չլինելով հրապարակման մանրամասներին՝ ես ավելի բան չեմ կարող մեկնաբանել։ Բայց հանրության համար այս ամենը գաղտնիք չէ։ Հնարավորինս ավելի պաշտոնական մակարդակում այդ իրողությունները ֆիքսելը, պետական մակարդակով գնահատական տալը այն կարևոր հանգրվանն է, որից հետո մեր հանրությունը, քաղաքական կյանքը կառողջանա, գնալով ավելի ժողովրդավարական ու թափանցիկ կդառնա։ Ես չգիտեմ, թե ինչ հանգամանքներից ելնելով է տվյալ սպան նման բացահայտումներ արել, բայց ողջունելի է, որ իրականությունը գնալով ավելի ակնառու է դառնում»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում