Friday, 26 04 2024
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Մշակութային գործիչներից յուրաքանչյուրը իր խղճի առաջ որոշ հարցերի պետք է պատասխանի

«Իսկ ո՞ւր էին այդ ցանկի մշակույթի ու արվեստի գործիչները երկրի համար մյուս վճռորոշ իրադարձությունների ժամանակ: Ինչո՞ւ նրանցից որևէ մեկը իր կարծիքը չի հայտնել այդ վճռորոշ պահերին, նրանց չէր հուզում երկրի բարոյահոգեբանական մթնոլորտը… ու մեկ էլ Քոչարյանի ազատությունն են պահանջում: Եվ հետո՝ ես չեմ կարծում, որ երկրում առկա այդ նեգատիվը գալիս է իշխանություններից: Դա գալիս է հինգերորդ շարասյունից: Ես դրանում համոզված եմ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց երգիչ-երգահան Եղիշե Պետրոսյանը՝ անդրադառնալով Քոչարյանի ազատությունը պահանջող մշակույթի գործիչների հայտարարությանը:

Երեկ Հայաստանի և Ռուսաստանի արվեստի և մշակույթի շուրջ 60 հայազգի գործիչներ նույնաբովանդակ հայտարարություն են տարածել, որով կոչ էին արել ազատել կալանքից Արցախի Հանրապետության առաջին և Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, փոխել նրա խափանման միջոցը։ «Մենք գնահատականներ չենք տալիս: Մենք իրավական նրբությունների մեջ չենք մտնում: Մենք դատավորի կեցվածք չենք ընդունում: Մեզանից յուրաքանչյուրը իր ասպարեզում իր գործն է անում: Մենք դատավարական կողմ չենք: Բայց մենք քաղաքացի ենք, և մեզ մտահոգում է մեր երկրի բարոյահոգեբանական մթնոլորտը: Չարության, ատելության, թշնամանքի հակամշակութային մթնոլորտը: Մեզ համար անհասկանալի է դատաքննության ընթացքում նախագահ Քոչարյանին բանտախցում պահելու սևեռումը: Մենք ոչ մի հիմնավորում չենք լսել, որ եթե նա ազատության մեջ լինի, կխուսափի արդարադատությունից: Հակառակում համոզված ենք: Մենք գնահատում ենք Ռոբերտ Քոչարյանի ներդրումը հայկական պետականությունների կայացման գործում: Մեզանից շատերը ճանաչում են նրան անձամբ։ Մենք չենք կարող անտարբեր նայել տեղի ունեցողին։ Մենք գտնում ենք, որ նախագահի այսօրվա կարգավիճակը անբնական է և չի նպաստում պետության վարկին, հանրային մթնոլորտի առողջացմանը: Մենք առաջարկում ենք համերաշխության հաստատման, ապագային ուղղված քայլ անել: Մենք առաջարկում ենք փոխել նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը»,- ասված էր հայտարարության մեջ, որի տակ ստորագրել էին հայկական շոու բիզնեսի երգիչ-երգչուհիներ, ինչ-որ պարուհիներ, դերասաններ՝ Ավո Խալաթյան, Նունե Եսայան, Արամե, Հայկո, Ավետ Բարսեղյան, Ալլա Լևոնյան, Արման Հովհաննիսյան, Ռազմիկ Ամյան, Արմինկա, Քոչարյանի խնամին՝ Սիրուշոյի մայր Սյուզան Մարգարյանը և այլք:

«Ես չեմ կարող այս մարդկանց արարքներին գնահատական տալ, ամեն մեկն իր խղճի առաջ է պատասխանատու, բայց նրանց գործողությունները թելադրված են հինգերորդ շարասյան կողմից: Դեռ այդպիսի շատ բաներ կլինեն: Հինգերորդ շարասյունը շատ ակտիվ աշխատում է Հայաստանում: Մարդկանց գործողությունները, մարդկանց խիղճն ինչին է ծառայեցվում՝ արդեն պարզ է: Ես ոչ ոքի չեմ մեղադրում, բայց այդ մարդիկ անգամ ամենաճակատագրական պահերին ծպտուն չեն հանել: Չնայած մեր երկրում, իմ մոտ արդեն մշակութային գործիչ, արվեստի գործիչ, մտավորական եզրերը շատ վատ տպավորություն են առաջացնում, որովհետև ամենաճակատագրական պահերին, մի քաղբանտարկյալի համար մի ստորագրություն ստանալու համար հազար անգամ մարդկանց խնդրել ենք և մերժում ենք ստացել: Սա է իրականությունը»,- եզրափակեց Եղիշե Պետրոսյանը՝ հավելելով, որ իրեն չեն դիմել այս ցուցակին, հայտարարությանը միանալու համար: Դիմեին էլ, բնականաբար, մերժում էին ստանալու:

Հովհաննես Թումանյանի անվան Տիկնիկային թատրոնի ղեկավար Ռուբեն Բաբայանը մեզ հետ զրույցում չցանկացավ անձնավորված անդրադառնալ հայտարարությունը ստորագրած մշակութային գործիչներին: Նա ասաց, որ նրանցից յուրաքանչյուրը իր խղճի առաջ որոշ հարցերի պետք է պատասխանի, քանի որ հնարավոր չէ մի ժամանակաշրջանում լինել սկզբունքային, իսկ մյուս ժամանակաշրջանում՝ ոչ սկզբունքային: «Նպատակահարմարությունը սկզբունքայնության հետ որևէ կապ չունի: Բացի այդ, երկրի բարոյահոգեբանական վիճակի համար յուրաքանչյուրս ենք պատասխանատու, այդ թվում՝ մշակույթի գործիչներս: Երբ մենք իջնում ենք մեր դիրքերից և սկսում ենք պաշտպանել այս կամ այն կողմը, այլ ոչ թե սկզբունքները, մենք դրանով վարկաբեկում ենք սեփական առաքելությունը: Բացարձակապես կապ չունի՝ ով է, ինչ է: Կապ ունի մեր մոտեցումը: Եթե մենք մեր ասածներով, մեր արածներով քարոզում ենք բարություն, արդարություն, այլ ոչ թե նպատակահարմարություն, ապա դա աննկատ չի անցնի: Ես որևէ մեկին չեմ ցանկանում որևէ գնահատական տալ, յուրաքանչյուրը պետք է պատասխան տա իր անունից»,- ասաց Ռուբեն Բաբայանը:

Ինչ վերաբերում է Քոչարյանին, ապա Ռուբեն Բաբայանն ասաց, որ ինչքան շուտ սկսվի բուն դատավարությունը, որքան շուտ հրաժարվեն դատը ձգձգելու քաղաքականությունից, այնքան շուտ կավարտվի այս ամենը, և հնարավոր կլինի վերջնական կարծիք հայտնել երևույթի մասին. «Ինչքան շուտ բուն դատավարությունը սկսվի, այնքան կշահեն բոլորը: Բայց մեղավոր ու անմեղ որոշողը մենակ դատարանն է, ու երբ դատարանը որոշի դա, նոր կարելի է մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից յուրաքանչյուր ոք, այդ թվում՝ մշակույթի գործիչները պահանջեն, որ վերանայվի, ասենք, ակնհայտ անհիմն որոշումը: Բայց քանի դեռ չկա որոշումը, որոշել դատական ատյանի փոխարեն՝ հնարավոր չէ, անիմաստ է: Թող լինի որոշում, ու նոր բոլորը արտահայտեն իրենց կարծիքը: Կարծում եմ՝ հերթականությունը պետք է պահպանենք»:

Ռուբեն Բաբայանի խոսքով՝ եթե երկրի բարոյահոգեբանական մթնոլորտը կախված է մեկ մարդուց, ուրեմն մեր երկրի հետ ինչ-որ բան այն չէ: «Այնպես չէ, որ մեկ անձի կալանավորված լինելը կամ չլինելը կարող է երկրի բարոյահոգեբանական վիճակը փոխել: Դա միամտություն է, և դրա մեջ, կարծում եմ, կա էժանագին շահարկում»,- եզրափակեց Ռուբեն Բաբայանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում