«Ես և իմ ընկերներն անհայրենիք ենք, որովհետև իրենք այդ հայրենիքը վերածել են դրամի և վաճառել են: Իրենց հայրենիքը իրենց բանկային հաշիվներում կարող ենք ստուգել»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Մանուկյանը: Անդրադառնալով Աղվան Վարդանյանի՝ իշխանության հասցեին քննադատություններին և վիրավորանքներին, պատգամավորը կոչ արեց քննել Աղվան Վարդանյանի «հաջողությունները» սոցապ նախարար եղած ժամանակ.«Նա՝ այդ նախկին դաշնակցականը, պարտական է Ռոբերտ Քոչարյանին միայն մեկ բանի համար. նա սիրում է նրան»: