Մուշում 15 օրով արգելվել են բոլոր տեսակի հանրահավաքները, երթերն ու մամուլի ասուլիսները:
Մուշի նահանգապետարանի տարածած հայտարարության համաձայն՝ արգելքը գործելու է դեկտեմբերիի 19-ից մինչև հունվարի 2-ը:
«Արգելքը սահմանվել է հնարավոր ահաբեկչական hարձակումները կանխելու, (բնակչության) կյանքի ու գույքի անվտանգությունն ապահովելու և բռնարարքների տարածումը թույլ չտալու նպատակով»,- ասվում է հայտարարության մեջ: