General Motors-ի փոխնախագահ Ջոն Կալաբրեզեն հեռանում է ընկերությունից 33 տարվա աշխատանքից հետո, գրում է The Wall Street Journal-ը:
GM-ում Կալաբրեզեն պատասխանատու էր նախագծման գլոբալ ստորաբաժանման համար, որը ներկայումս բաժանվելու է 2 խմբի: Խումբը, որն զբաղվում է տրանսպորտային միջոցների տեխնիկական անվտանգությամբ, կղեկավարի Քեն Մորիսը, իսկ տրանսպորտային միջոցների սարքերի մշակման բաժինը՝ Քեն Կելցերը:
Թերթին չի հաջողվել մեկնաբանություններ ստանալ Կալաբրեզեից:











































