Վատիկանը հերքել է մեղադրանքները, թե Հռոմի պապ Հովհաննես-Պողոս Երկրորդը աչք էր փակում Կաթոլիկ եկեղեցում սեքսուալ բռնության դեպքերի վրա, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Վատիկանի ներկայացուցչի խոսքով՝ ոչ մի վկայություն չկա, որ հանգուցյալ պապին անձամբ կապեր մեքսիկացի հոգևորական Մարսիել Մարսելի հետ, որը մեղավոր է սեմինարիայի տասնյակ սաների նկատմամբ սեքսուալ ոտնձգությունների համար:
Մարսելը երկար տարիներ ցանկալի հյուր է եղել Վատիկանում, չնայած նրա մասին անընհատ եկող բողոքներին:
Ակտիվիստները կարծում են, որ Հովհաննես-Պողոս Երկրորդը եկեղեցու շահերն ավելի բարձր էր դասում, քան ոտնձգությունների զոհերի բարեկեցությունը:











































