Քիչ առաջ armlur.am-ը օֆշորային սկանդալի առանցքային դերակատարներից մեկի` Աշոտ Սուքիասյանի հարազատներից տեղեկացել է, որ Սուքիասյանին արդեն արտահանձնել են հայկական կողմին:
Հիշեցնենք՝ քննչական գլխավոր վարչության հատուկ կարևորագույն գործերով քննության վարչությունն Աշոտ Սուքիասյանին մեղադրանք է առաջադրել առանձնապես խոշոր չափերով խարդախության (ՀՀ Քր.օր. 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ), խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու (184-րդ հոդ. 2-րդ մասի 1-ին կետ) և հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու (190-րդ հոդ. 3-րդ մասի 1-ին կետ) համար:










































