ՀԱԿ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Վլադիմիր Կարապետյանը, անդրադառնալով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի կողմից առաջադրված Ջոն Հեֆերնի՝ «Ցեղասպանություն» բառը արտասանել-չարտասանելու հետ կապված հարցին, «Առաջին լրատվականի» հետ զրույցում ասաց, որ նրան որպես դեսպան նշանակելու հարցը բացառապես ԱՄՆ ներքին գործն է և ՀԱԿ-ը նպատակահարմար չի համարում անդրադառնալ որևէ երկրի ներքին կյանքին։
«Թող իր ղեկավարները որոշեն՝ նա հարմար է այդ պաշտոնին, թե ոչ։ Ես՝ որպես Հայաստանի քաղաքացի, կոռեկտ չեմ համարում խառնվել որևէ երկրի պաշտոնյայի ինչ-որ պաշտոնի նշանակելու հարցին»,- ասաց նա։









































