Ռուս լրագրողուհին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ամենամյա մամլո ասուլիսին ներկայացել է Ձյունանուշի հանդերձանքով: Գործընկերները նրան տեսանկարահանել են, իսկ տեսանյութը հրապարակվել է Telegram-ում:
Հոլովակի կադրերում երևում է, որ աղջիկը թագով է և երկնագույն թափանցիկ զգեստով: Ձեռքերում նա ցուցանակ է պահում, որի վրա գրված է նրա անունը՝ Նաիլյա Նասիպուլաեվա, և որ նա ներկայացնում է «Մեդիամետրիքս» ալիքով հեռարձակվող «Ապագայի հերոսը» ծրագիրը:
Լրագրողուհին նշել է, որ ցանկանում է պետության ղեկավարին հրավիրել հարցազրույցի իր եթերում: