Ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում այսօր կարծիք է հայտնել, որ Երևանի քաղաքապետարանի Կոմունալ տնտեսության վարչության պետի պաշտոնանկությունը կապված է նրա հետ, որ Արարատ Խաչիկյանը միջամտել է քաղաքապետարանի հայտարարած աղբամանների գնման մրցույթին՝ հօգուտ իր հարազատի:
Մանրամասները՝ տեսանյութում։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երևանի քաղաքապետարանի Կոմունալ տնտեսության վարչության պետ Արարատ Խաչիկյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից:











































