«Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնն ակումբի ղեկավարներին խորհուրդ է տալիս թիմի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակել Մադրիդի «Ռեալ»-ի ներկայիս գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիին:
Հիշեցնենք` «կարմիր սատանաներ»-ն ազատել են աշխատանքից Դևիդ Մոյեսին և այժմ նրան փոխարինող են փնտրում:
Ավելի վաղ նշվում էր, որ անգլիական գրանդն ուսումնասիրում է մի քանի մասնագետների` Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի և Մադրիդի «Ատլետիկո»-ն գլխավորող Դիեգո Սիմեոնեի, ինչպես նաև Հոլնադիայի ընտրանու գլխավոր մարզիչ Լուի Վան Գալի թեկնածությունները: Ֆերգյուսոնի համար Անչելոտին մրցակցությունից դուրս է:








































