Թուրքիայում հակահայկական քարոզչություն իրականացնող ASİMED («Ցեղասպանության անհիմն պնդումների դեմ պայքարի միություն») կոչվող միությունը հայտարարել է նոր կայքի գործարկման մասին: Tarihigercekler.net անվանումով կայքը մշտադիտարկում է իրականացնելու միջազգային մամուլում՝ «Հայոց ցեղասպանության մասին նյութեր և հակաթուրքական բնույթի հրապարակումներ» հայտնաբերելու նպատակով: Կայքի խնդիրն է դրանք տվյալների բազայում հավաքելը և յոթ լեզուներով (թուրքերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, ռուսերեն, արաբերեն և պարսկերեն) հավասարազոր պատասխաններ պատրաստելն ու հրապարակելը:
Կազմակերպության ղեկավար Սավաշ Էղիլմեզի խոսքերով, կարճ ժամանակում կայքն արդեն ամսական 30 հազարից ավել այցելու ունի, որոնց 70 տոկոսը արտերկրից են: