Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի` Մադրիդի «Ատլետիկո»-ի դեմ խաղից հետո Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտնել է, որ արդյունքն արտացոլում է խաղի ընթացքը:
«Արդյունքն օրինաչափ է: Ո´չ Կուրտուան, ո´չ էլ Շվարցերն իսկական սեյվեր կատարելու կարիք չունեցան: Խաղը տակտիկապես շատ բարդ ընթացք ուներ: Հասկանալի է, որ մադրիդցիներն ավելի շատ էին տիրում գնդակին: Չնայած դժվարություններին, մենք լավ արդյունք գրանցեցինք: Այժմ ամեն ինչ մեր ձեռքերում է:
Խաղից առաջ ցանկանում էի, որ «Չելսի»-ն հաղթի 5:0 հաշվով: Բայց եկեք ասենք, որ Մադրիդից առանց պարտության հեռանալն արդեն իսկ հաջողություն է: Իհարկե, արդյունքն ամենալավը չէ, բայց ամեն ինչ կորոշվի հաջորդ խաղում»,- ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը մեջբերում է Մոուրինյոյի խոսքերը:









































