Միացյալ Նահանգների և Չինաստանի միջև գոյություն ունեն խոր հակասություններ ռազմական հարցերի շուրջը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ զինված ուժերի միավորված շտաբների պետ Մայք Մալենը, որը վերջերս է այցելել Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն,- հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Մալենն ասել է նաև, որ պետք է մեծ ջանքեր գործադրել փոխվստահության հասնելու համար: Չինաստանի զինվորական ղեկավարության հետ բանակցություններից և մի շարք ռազմական օբյեկտներ այցելելուց հետո Մալենը կասկած է հայտնել, որ Պեկինը ձգտում է մեծացնել ռազմական հզորությունները: Մալենը շարունակում է շրջագայությունը Ասիայի երկրներում: Նա այժմ գտնվում է Ճապոնիայում:
Հիշեցնենք նաև, որ օրերս մեծ ասիական շրջագայություն է սկսում ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը:








































