Saturday, 27 06 2026
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում
22:30
Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը
ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկա է եղել սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը
22:10
Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ
ԵՄ-ն ՀՀ-ին տալիս է արտոնություններ, որ բնորոշ են DCFTA-ին. սա պատմական կարևորության զարգացում է
Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Արթիկում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները
Մոսկվայից ամեն մի նոր «խոսող գլխի» հայտարարությունը նոր պատուհան է բացում մեզ համար
Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ
ԵԱՏՄ-ն քայքայվելու է. այլ անդամ երկրներ տեսնում են՝ ինչ է անում ՌԴ-ն և ինչպես է արձագանքում ԵՄ-ն
Գերմանական Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի
Նաթանյահուն Էրդողանի «վրա ճնշում է գործադրում հանուն թուրք-իսրայելական դաշինքի վերածննդի՞»
20:50
Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը
ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը
ՍԴ նիստը կշարունակվի վաղը
20:30
Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
20:10
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀԲԸՄ սկաուտական բանակումի մասնակիցներին

Հուլիսի 15-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության «Անդրանիկ» սկաուտական բանակումի 150 մասնակիցներին Հայաստանից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից և Սիրիայից:
Հանդիպման սկզբում Նորին Սրբությանն ընդունելության համար երիտասարդների անունից շնորհակալություն հայտնեց ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչության փոխտնօրեն Հովիկ Յորդեկյանը՝ կարևոր նկատելով սկաուտների այցը Մայր Աթոռ Ս. Էջմիածին:

Այնուհետև երիտասարդներին իր օրհնությունն ու պատգամը բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը: «Մեզ համար հաճելի է տեսնել, որ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունն այսպիսի գեղեցիկ մի նախաձեռնություն է իրականացնում, որ արդեն ավանդույթ է դարձել, և ամեն տարի մեր սիրելի հայորդիք որպես սկաուտներ գալիս են Հայաստան՝ նորոգելու իրենց ազգային ինքնությունը՝ հաղորդակցությամբ հայրենական սրբությունների և Հայրենիքի հետ: Մենք վստահ ենք, որ Հայաստանում կեցության այս օրերը ձեզ համար պիտի լինեն ոգեշնչող և ոգևորիչ, և դուք վերափոխություն պիտի ապրեք ձեր ինքնագիտակցության մեջ՝ առավել ճանաչելով ձեր Հայրենիքը, ձեր պատմությունը, պիտի դառնաք ավելի հպարտ՝ նախանձախնդիր ձեր ազգային ինքնության պահպանության նկատմամբ»,- ասաց Նորին Սրբությունը:

Մեծապես կարևորելով բնության գրկում նման բանակումների կազմակերպումը՝ Վեհափառ Հայրապետը նշեց, որ դրանք պիտի նպաստեն ոչ միայն բնության նկատմամբ պատշաճ վերաբերմունքի դաստիարակմանը, այլև երիտասարդների հոգևոր ապրումի զորացմանը՝ ընկալելու և տեսնելու Աստծո ներկայությունն արարչության մեջ: Աստծո ճանաչողությամբ, հավելեց Նորին Սրբությունը, երիտասարդների հոգիներից ներս պիտի առատանա սերն առ Հայրենին, առավել զորանա նաև ազգային ոգին և ազգային ինքնության գիտակցությունը:
Վերջում Նորին Սրբությունը զրուցեց սկաուտների հետ նրանց առօրյայից, ապա բարի և հաջող կեցություն մաղթեց երիտասարդներին Հայրենիքում:

Հանդիպմանը ներկա էր ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչության տնօրեն Աշոտ Ղազարյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում