Ռոդ Այլենդ նահանգում ոստիկանությունը փնտրում է տղամարդուն, ով կարտոֆիլով սպառնալով՝ փորձել է խանութ թալանել: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Ոստիկանների տվյալներով՝ տղամարդը մտել է խանութ՝ կարտոֆիլը ձեռքին, և պահանջել իրեն գումար տալ: Նշվում է, որ խանութի մենեջերը նրա հետևից է ընկել բեյսբոլի մահակով:
Ոստիկանության տվյալներով՝ ավելի ուշ կասկածյալը մտել է լվացքատուն, որտեղ նույնպես կարտոֆիլի սպառնալիքով գումար է պահանջել:
Լվացքատան աշխատողը նրան 20 դոլար է տվել, որից հետո տղամարդը լքել է հաստատությունը:









































