Բրիտանիայի թագավորական ընտանիքը մրցույթ է հայտարարել թվային հաղորդակցության մասնագետի թափուր տեղի համար։ Թափուր պաշտոնի հայտարարությունը զետեղված է LinkedIn-ում և Բուքինգհեմյան պալատի կայքէջում։
Պաշտոնի նկարագրության մեջ նշված է տարեկան 45-50 հազար ֆունտ սթերլինգ աշխատավարձ։
Թեկնածուն պետք է զբաղվի թագավորական ընտանիքի գործունեության լուսաբանմամբ, ինչպես նաև «բարելավի նրա անդամների թվային ներկայությունը» մեդիաշուկայում։
Նոր մասնագետը պետք է աշխատի «դինամիկ թիմում», վարկանիշն ու ազդեցությունը նրա աշխատանքում առաջին տեղում են լինելու։